Մալխաս Ամոյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը չեմպիոնության համար գոտեմարտեց իրանցի Ամին Յավար Կավիյանինեժադի հետ և հավասար պայքարում զիջեց մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:
Բրոնզե մեդալի համար պայքարում 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը նույնպես միավորների հավասարությամբ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սևերշաևին:
Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանն էլ պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչից: