211652_close_icon
views-count22357 դիտում article-date 12:26 07-08-2017

Տավուշի մարզում բախվել են հայկական ու վրացական համարանիշներով ավտոմեքենաները. հավաքվածներն իրար պատմում էին հայի, ռուսի ու վրացու մասին անեկդոտներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտճանապարհին՝ Սարիգյուղ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի HLH 952 վրացական համարանիշի, Toyota մակնիշի 10 FS 707 համարանիշի և KIA մակնիշի CQQ 340 վրացական համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտ, որտեղից ժամանել է հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Մինչ հետաքննիչը տեղում կաշխատեր, հավաքվածները միմյանց հայի, ռուսի ու վրացու մասին անեկդոտներ էին պատմում, քանի որ հավաքվածները հենց այդ ազգերի ներկայացուցիչներ էին,ու միշտ հայը «կրում էր» ռուսին ու վրացուն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր