Ռուսաստանը հրաժարվել է վերականգնել թուրքական լոլիկի ներմուծումը
Ռուսաստանը մտադիր չէ վերականգնել Թուրքիայից տոմատի ներմուծումը։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը։
«Մենք, իհարկե, դրան ոչ պատրաստ ենք, ոչ էլ կանենք»,-«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նել է Տկաչևը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն սահմանափակեց թուրքական մթերքի ներմուծումը 2016 թվականի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցելուց հետո, իսկ որոշ ժամանակ անց սահմանափակումները մասամբ վերացվեցին։