211652_close_icon
views-count4601 դիտում article-date 11:13 09-12-2020

Ռուսաստանը դեկտեմբերի 10-ից կարգելի Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը դեկտեմբերի 10-ից կարգելի Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը դեպի Ռուսաստան` արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը»): Տեղեկացնում է [url=https://ria.ru/20201209/tomaty-1588322863.html?rcmd_alg=slotter]ria.ru[/url]-ն։ Գերատեսչությունում նշում են, որ արդեն մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությանը զգուշացրել են, որ ներկրվող արտադրանքում հայտնաբերվել են վնասատուներ: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության տվյալների համաձայն` միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև այժմ արձանագրվել է 17 դեպք: Նշվում է, որ խոսքը հարավամերիկյան լոլիկի ցեցի (Tuta absoluta (Povolny) և արևելյան ցեցի (Grapholita molesta (Busck) մասին է:

Նմանատիպ նյութեր