Հունաստանը կընդունի Գերմանիայում ապաստանած մի քանի հարյուր փախստականների
Որպես հավատարմության նշան Դուբլինի կոնվենցիայի՝ Հունաստանը պատրաստ է ընդունել Գերմանիայիում ապաստանած մի քանի հարյուր փախստականների։ Այդմասին հայտարարել է Հունաստանի միգրացիոն քաղաքականությա հարցերով նախարար Յաննիս Մոզալասը, հայտնում է Anadolu-ն։
Տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել է. «Գերմանիայից փախստականների մի մասի վերադարձը բարի կամքի դրսևորում կլինի։ Այդկերպ կիրագործվեն Դուբլինյան կոնվենցիայի պահանջները։ Սակայն փախստականների թիվը շատ մեծ չի լինելու։ Առաջիկա ամիսներին Հունաստան կվերադառնա մի քանի հարյուր փախստական»։
Նշենք, որ վերոնշյալ կոնվենցիան միգրացիոն ճգնաժամի ֆոնին դադարեցվել է։