Նոր Զելանդիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել 750 սիրիացի փախստականի: Այդ մասին հաղորդել է France 24-ը:
Այդ երկրի Փախստականների հարցերով նախարար Մայքլ Վուդհաուսը նշել է, որ կառավարության քվոտայի շրջանակներում 150 տեղ կտրամադրվի սիրիացիներին և ևս 600 տեղ՝ արտակարգ իրավիճակի հետ կապված:
1987 թվականից մինչ այսօր Նոր Զելանդիան իր քվոտան չի ընդլայնել: