Թուրքիայում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում՝ Վան նահանգում, այսօր, տեղի ժամանակով ժամը 04։58-ին երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 4.4 մագնիտուդ։
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ցնցումները գրանցվել են 5 կմ խորության տակ։
Ավերածությունների, զոհերի և տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։