211652_close_icon
views-count3643 դիտում article-date 18:33 09-08-2017

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է «Luseen Technologies» ՏՏ զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գավառ քաղաքում գործող «Luseen Technologies ՏՏ» զարգացման հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Վարզադատ Ավետիսյանին և հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն, ավագ ծրագրավորող Արտակ Դռնոյանին։ Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին, Գեղարքունիքի մարզում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար և հավելել, որ մարզի զարգացման գործում ինքն առանցքային տեղ է հատկացնում ՏՏ ոլորտին: Մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն իսկ կան մի շարք համայնքներում ոլորտի զարգացմանն ուղղված ուսումնական կենտրոններ բացելու ծրագրեր, որոնց գործարկումը լուրջ խթան կարող է հանդիսանալ նաև մարզի համայնքներում երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հարցում։ Այնուհետև հյուրերը մարզպետին ներկայացրել են Գավառ քաղաքում հիմնադրամի գործունեության ընդլայնման համար անհրաժեշտ քայլերի շուրջ իրենց մոտեցումները, որն է՝ կենտրոնի հիման վրա տեխնոլոգիական հարթակի ստեղծում, և տարածաշրջանի ՏՏ համայնքի կենտրոնացում, ինչը կնպաստի միասնական գաղափարների մշակմանը և ներուժի օգտագործմանը, ինչպես նաև կդառնա գրավիչ բիզնես միջավայր արտաքին գործընկների և ներդրողների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացման հետ կապված այլ հարցեր: Կողմերը եկել են այն եզրահանգման, որ կա բավարար ներուժ՝ Գեղարքունիքի մարզը Հայաստանի ՏՏ քարտեզում ավելի տեսանելի դարձնելու համար։ Մարզպետ Կ. Բոթոյանը նշել է, որ պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել մարզում նմանատիպ ծրագրերի կյանքի կոչմանը և հավաստիացրել, որ կարճ ժամանակում հնարավոր կլինի գրանցել դրական տեղաշարժ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր