79038 դիտում
16:55 10-08-2017
Ողբերգական դեպք Երևանում. երիտասարդ աղջիկը ինքնասպանություն է գործել՝ Կիևյան կամրջից ցած նետվելով, պարզվում է նրա ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Արմեն Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 10-ին, Կիևյան կամրջի տակ երիտասարդ աղջկա դի հայտնաբերելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան անհայտ աղջկա դի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև ականատես այն վկայի ինքնությունը, ով տեսել է, թե ինչպես է աղջիկը իրեն ցած նետել կամրջից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնոթյունը պարզելու համար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10268 դիտում
11:56 27-01-2014
Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ Կիևյան կամրջից ցած նետվելով