10268 դիտում
11:56 27-01-2014
Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ Կիևյան կամրջից ցած նետվելով
Այսօր՝ հունվարի 27-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հարություն Խեդոյանի գլխավորությամբ:
Օպերատիվ քննչական խումբը դատաբժշկի օգնությամբ դիակի զննություն կատարեց, սակայն անձը հաստատող որևէ փաստաթուղթ չհայտնաբերվեց նրա մոտ, իսկ քանի որ ընկնելու հետևանքով դեմքն ամբողջությամբ անճանաչելի է դարձել, դատաբժիշկը չկարողացավ որոշել տղամարդու տարիքը, միայն հայտնեց, որ նա կարող է լինել 60-65 տարեկան: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ ինքնասպանություն գործած քաղաքացու ինքնությունը և բնակության վայրը ճշտելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+