3107 դիտում
19:12 10-08-2017
Վարդան Գերավետյանը, Տիգրան Մանուկյանը և Վարդգես Գևորգյանը դադարեցրել են հացադուլը. ՄԻՊ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Տիգրան Մանուկյանի հետ, քննարկել նրա ներկայացրած հարցերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որից հետո Տիգրան Մանուկյանը որոշել է դադարեցնել հացադուլը:
Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, հացադուլը դադարեցրել է Վարդան Գերավետյանը, իսկ օգոստոսի 7-ին՝ Վարդգես Գևորգյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ ուսումնասիրել են նրանց բժշկական փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետո տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ կապված նրանց առողջական վիճակի և դրա նկատմամբ վերահսկողության հետ:
Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը մշտապես եղել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2488 դիտում
11:53 16-10-2015
Ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլը տեւեց 4 օր․ 55 դատապարտյալներն էլ դադարեցրել են հացադուլը
4342 դիտում
22:54 04-08-2016
Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը
4054 դիտում
15:03 18-03-2014
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատապարտյալը 33 օր անց դադարեցրել է հացադուլը
Այս բաժնից
553 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
850 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1843 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է