8350 դիտում
19:28 10-08-2017
«Բորուսիան» հաստատեց, որ «Բարսելոնայի» առաջարկը՝ Դեմբելեի համար, մերժվել է, իսկ ֆուտբոլիստը՝ կորել
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատել է, որ «Բարսելոնայի» առաջարկը՝ հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի վերաբերյալ, մերժվել է:
««Բորուսիան» բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հետ՝ Ուսման Դեմբելեի հնարավոր տրանսֆերի շուրջ:
Հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» ներկայացուցիչները առաջարկ են արել, որը չի համապատասխանում ոչ ֆուտբոլիստի մակարդակին, ոչ շուկայում ներկայիս տնտեսական վիճակին: Այդ իսկ պատճառով «Բորուսիան» մերժել է այդ առաջարկը:
Քանի որ այս պահին «Բարսելոնան» նոր առաջարկ չի արել, Դեմբելեն չի տեղափոխվում այդ ակումբ, և ներկայումս տրանսֆերը քիչ հավանական է», նշված է դորտմունդյան ակումբի հայտարարության մեջ:
Ակումբը նաև նշել է, որ Դեմբելեն այսօր բաց է թողել «Բորուսիայի» մարզումը և կապի մեջ չի մտնում:
«Հուսով ենք, որ նրա հետ ոչինչ չի պատահել», ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը:
Նմանատիպ նյութեր
5378 դիտում
17:49 09-08-2017
«Բորուսիան» Դեմբելեի համար «Բարսելոնայից» պահանջել է 150 մլն եվրո
2457 դիտում
19:53 28-04-2016
«Բորուսիան» պաշտոնապես հաստատեց, որ Հումելսը ցանկանում է հեռանալ «Բավարիա»
2156 դիտում
15:40 26-08-2022
Արսեն Զախարյանի գործակալը հաստատեց. հայազգի ֆուտբոլիստը կարող է «Չելսիի» խաղացող դառնալ
Այս բաժնից
1432 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2038 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1603 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am