Բախում՝ Մեքսիկայի բանտերից մեկում. կա 9 զոհ
Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի բանտերից մեկում բախում է տեղի ունեցել 2 խմբի բաժանված բանտարկյալների միջև։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ գործի են դրվել մահակներ, քարեր և գործիքների մասեր։
Ստացած վնասվածքներից մահացել է 9 մարդ, վիրավորվել 2-ը;