Իրանական բանակի հրամանատարը խոստանում է «արմատախիլ անել» ԻՊ-ը՝ ի պատասխան իրանցի զինվորական խորհրդականի գլխատման
Իրանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին՝ ի պատասխան ԻՊ-ի գրոհայինների կողմից Սիրիայում իրանցի ռազմական խորհրդական Մոհսեն Խոջաջիի գլխատման, հայտարարել է, որ տարածաշրջանը «մաքրելու է» ԻՊ ահաբեկիչներից, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Նման հանցագործությունը, որը մի քանի անգամ է արդեն տեղի ունենում տարածաշրջանում շիա և սուննի մուսուլմանների հետ, միայն ու միայն բարձրացնում է չար երևույթի մասին մուսուլմանական ժողովրդի տեղեկացվածության և միասնականության մակարդակը»,-ասված է հրամանատարի տարածած ուղերձում։
Խոջաջին պատանդ էր վերցվել ահաբեկիչների կողմից, իսկ որոշ ժամանակ անց՝ գլխատվել։