211652_close_icon
views-count3219 դիտում article-date 15:36 11-08-2017

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» միջոցառման արդյունքների վերաբերյալ (11.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում`. օգոստոսի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3047.3 կգ կանեփի և 14 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված: Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է կանեփի 105 բույս: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող, 3 հրազեն, 2 նռնականետ, տարբեր տրամաչափի 182 փամփուշտ, 1 նռնակ, 41 նռնակի պայթուցիչ, 4 փամփշտատուփ: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4.97 գրամ «մարիխուանա», 0.39 գրամ «սփայս» տեսակի թմրամիջոցներ: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ [/b]

Նմանատիպ նյութեր