Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են Թուրքիայի տնտեսությանը. Մ. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրամիության ու ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները վնաս են հասցնում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Թուրքիայի տնտեսությանը;
Այդ մասին գրում է Hurriyet Daily News-ը։
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան նախկինում շատ է տառապել պատժամիջոցներից, այդ իսկ պատճառով չի ընդունում նման քաղաքականությունը և հիմա փորձում է իրավիճակից դուրս գալու ելք գտնել։