8258 դիտում
17:31 11-08-2017
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը նոր ծրագրեր կիրականացնի ոլորտի բարելավման ուղղությամբ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները:
Ներկայացնելով նորաստեղծ Հիմնադրամի նպատակներն ու առաջիկա անելիքները` Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ այն ստեղծվել է որպես կենտրոն, որտեղից պետության և մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո կիրականացվի ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարում:
«Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտական հենքի վրա մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ունենալն է, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը» - նշել է նա:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում բարեհաջող ընթացող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրին` Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ եթե ծրագրի առաջին փուլում առանցքային խնդիրը եղել է կոոպերատիվներին անասնապահությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ապա երկրորդ փուլում նախատեսվում է արդեն ստեղծված կոոպերատիվներին հնարավորություն ընձեռել բիզնես կարողությունների զարգացման համար: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 119 կոոպերատիվ, որոնց մի մասն արդեն լուրջ արդյունքներ է գրանցել:
Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մշակված նոր նախաձեռնությունների թվում Գեղամ Գևորգյանը մատնանշել է ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության ավելի բարձրորակ օրգանական պարարտանյութով փոխարինելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է հիմնել օրգանական պարարտանյութի արտադրություն առնվազն 20 հազար հեկտարի համար:
Բացի այդ, գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ կստեղծվի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայան (ԿՏԿ), ինչը թույլ կտա փոքր և միջին ֆերմերներին իրենց հողը մշակել առավել արդյունավետ և բարձրացնել բերքատվությունը:
Նախատեսվում է իրականացնել նաև կերարտադրության զարգացմանն ուղղված ծրագիր, որը խթան կհանդիսանա անասնապահության ոլորտի հետագա առաջընթացի համար:
Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով` նորարարական մոտեցումներ են նախատեսվում նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում: Խորհրդատվությունն իրականացվելու է 3 մեթոդով` խմբային, ծրագրային և անհատական: Խորհրդատավական ծառայությունները մատուցվելու են ագրարային ոլորտի տարբեր ուղղություններով` ներառյալ դաշտավարության, այգեգործության, անասնապահության, գյուղատնտեսական տեխնիկայի կիրառում և այլն: Խորհրդատվական համակարգի ձևավորման նպատակով հայտարարվելու է մրցույթ, որին դիմելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր անձինք:
Հիմնադրամի գործադիր տնօրենը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում հանրապետությունում իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որի արդյունքում կունենանք հողերի առկա հողատեսքերի, դրանց ֆիզիոլոգիական վիճակի, տեղի ունեցող աշխարհագրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև կլիմայի ազդեցության և գյուղատնտեսական նշանակության մոնիտորինգային տվյալներ:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
2513 դիտում
19:28 10-02-2017
էներգախնայողության բարելավման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանն ունի հաջողված ծրագրեր. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»