20531 դիտում
23:18 11-08-2017
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի՝ 1950-ականներին նկարված եկեղեցիները
Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը:
Ցուցահանդեսին կներկայացվեն անվանի նկարչի` 1950-ականներին նկարված եկեղեցիները (Հրաչյա Ռուխկյանը Ավետիք Իսահակյանի խորհրդով և Վազգեն վեհափառի աջակցությամբ շրջել է Հայաստանի մարզերով` վրձնելով 120 եկեղեցի) և հետագա տարիներին արված մշակութային մեծանուն գործիչների դիմանկարները՝ Հրաչյա Ներսիսիյան, Ավետիք Իսահակյան, Ե. Չարենց, Րաֆֆի, Շիրվանզադե, Կոմիտաս, Արամ Խաչատրյան:
Հրաչյա Ռուխկյանը ծնվել է 1915 թ. Ալեքսանդրապոլում:
Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան:
Մասնակցել է Մեծ հայրենականին և վերադառնալուն պես զենքը փոխարինել վրձնով:
Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանն արժանացել է առաջին մրցանակի։
Նկարչի վրձնին են պատկանում Մարտիրոս Սարյանի հորդորով ստեղծված «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ ...:
Մուտքն ազատ է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին