211652_close_icon
views-count6447 դիտում article-date 09:14 12-08-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Օգոստոսի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ մոտ 2500 քմ, Էրեբունի 2-րդ զանգվածում՝ «Հայ էլեկտրո» գործարանի ամառանոցների մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Թբիլիսյան խճուղում՝ Այգի ռեստորանի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ-ի մոտակայքում` մոտ 600 քմ և 13-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Կապան-Գորիս 16-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 3 հա, Գորիսի-Կապան ավտոճանապարհի մոտակա անտառում՝ մոտ 5 հա, Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Թումանյանի «ՃՇՇ» ՍՊԸ-ի մոտակայքում՝ մոտ 1.5 հա և 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 3 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճափնյա փողոցի թիվ 1 շենքի (Սևանի ԲԿ) մոտակայքում՝ մոտ 500 քմ, Կարճաղբյուր գյուղում՝ մոտ 500 քմ, Երանոս գյուղի մոտակայքում՝ մոտ 5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլառ թաղամասի գերեզմանատան տարածքում՝ մոտ 600 քմ, Արամուս գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Գետարգել գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի սկզբնամասում՝ մոտ 5 հա, Միկրոշրջան թաղամասի թիվ 201 և թիվ 202 շենքերի միջնամասում՝ մոտ 2000 քմ, Կենտրոն թաղամասի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Ֆանտան գյուղի վերջնամասում՝ մոտ 1 հա, Քասախի կիրճում գտնվող «Նոր ջրաղաց» հանգստյան գոտու մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի կամրջի աջակողմյան սարալանջին՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի դպրոցի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ազատանի վարչական տարածքի թիվ 55 փողոցի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում՝ մոտ 30 հա, Աշտարակ քաղաքի Վարդանանց փողոցի մոտակայքում՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր