3353 դիտում
10:35 12-08-2017
Երիտասարդությունը հասարակության ամենաառաջադեմ, ամենաակտիվ, ամենանպատակասլաց, ամենահզոր ուժն է. այսօր Երիտասարդության միջազգային օրն է
Սիրելի երիտասարդներ, իմ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։
Երիտասարդությունը հասարակության ամենաառաջադեմ, ամենաակտիվ, ամենանպատակասլաց, ամենահզոր ուժն է։ Եվ դա մեր երիտասարդներն ապացուցում են ամենուր՝ թե՜ սահմանին ծառայությամբ՝ անառիկ պահելով առաջնագիծը, թե՜ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ բարդագույն լուծումներ առաջարկելով աշխարհին, թե՜ պետական ապարատում՝ նոր մշակույթ մտցնելով կառավարման ոլորտում…
Մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք պայքարող հանուն ձեր բարի նպատակների, հանուն մեր երկրի զարգացման։ Համախմբեք ձեր ուժերը, աշխատեք համագործակցաբար, նայեք հեռուն, եղեք մաքսիմալիստ, մի վախեցեք դժվարություններից, գնացեք առաջ, հավատացեք ձեր երազանքներին ու անդադար աշխատեք դրանց իրականացման համար։
Ապագան կրթված, գործուն, հմտություններով զինված մարդկանցն է։ Օգտագործեք երիտասարդության ձեր տարիները՝ այդ որակները զարգացնելու համար։
[b]
Կարեն Ավագյան
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի համակարգող[/b]
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
15:16 10-12-2019
Հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է. ՄԻՊ
1613 դիտում
10:32 12-08-2015
Երիտասարդությունն է օրուգիշեր պահում մեր սահմանը. այսօր Երիտասարդության միջազգային օրն է
Այս բաժնից
700 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
898 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1657 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն