211652_close_icon
views-count3945 դիտում article-date 22:42 12-08-2017

Քենիայում բողոքի ցույցերի ժամանակ 9 մարդ է զոհվել

Քենիայում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո սկսված բողոքի ցույցերի ժամանակ 9 մարդ է զոհվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ուժայինների տվյալներով՝ 9 երիտասարդի շաբաթ գիշերը գնդակահարել են Նայրոբիի հետնախորշերում: Նրանց ցուցարարների դեմ իրականացված գործողության ժամանակ սպանել են ոստիկանները: Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի մասին: Ականատեսները հաղորդում են նաև, որ անկանոն կրակ բացած ոստիկանները 9-ամյա աղջկա են գնդակահարել: Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններում հաղթել է Քենիայի գործող նախագահ Ուհուրու Քենիատան: Նրա մրցակիցը՝ նախկին վարչապետ Ռաիլա Օդինգան, 44.74% ձայն է հավաքել: Քենիայի ընդդիմադիր կոալիցիան չի ընդունել ընտրությունների նախնական արդյունքները՝ հայտարարելով, որ ԿԸՀ-ի տվյալների բազան հաքերային հարձակման է ենթարկվել: Իսկ ԿԸՀ-ն հերքել է այս հայտարարությունը:

Նմանատիպ նյութեր