Պակիստանում պայթյունի հետևանքով 15 մարդ է մահացել
Պակիստանի Քվետա քաղաքում պայթյունի հետևանքով 15 մարդ է մահացել: Այդ մասին գրում է Газета-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը որոտացել է քաղաքային շուկայի մերձակայքում այն ժամանակ, երբ ճանապարհով անցնելիս է եղել ռազմական պարեկախումբը։ Վիրավորվել է շորջ 40 մարդ։
Տեղի իշխանությունները ենթադրում են, որ թիրախում հենց պարեկախումբն է եղել։