211652_close_icon
views-count8869 դիտում article-date 16:32 13-08-2017

«Բորուսիան» Օբամեյանգին ու Դեմբելեին հեռացրել է մարզումներից

Դորտմունդի «Բորուսիան» իր հարձակվող Ուսման Դեմբելեին հեռացրել էր մարզումներից և այսօր այդ պատիժը երկարաձգվել է անորոշ ժամանակով: 20-ամյա ֆրանսիացին չի մարզվի առաջին թիմի հետ, մինչև չլուծվի նրա տրանսֆերի հարցը: Ավելի վաղը հարձակվողը չէր ժամանել «Բորուսիայի» մարզմանը և տուգանվել էր: Դեմբելեն մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա», որը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 90 մլն եվրո և ևս 30 մլն՝ պարգևավճարների տեսքով: Դեմբելեի պրոբլեմին «Բորուսիայում» ավելացել է նաև մյուս հարձակվողի՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խնդիրը: Վերջինս այսօր թիմի մարզումի մեկնարկից 30 րոպե անց լքել է դաշտը: Պաշտոնական պարզաբանումը՝ «թեթև մրսածություն»: Սակայն թիմի աղբյուրները հայտնում են, որ իրականում «Բորուսիան» պատժել է գաբոնցուն, քանի որ վերջինս երեկ հայտարարել էր, թե ցանկանում է տեղափոխվել «Միլան»:

Նմանատիպ նյութեր