211652_close_icon
views-count5149 դիտում article-date 21:55 13-08-2017

«Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման նախկին առաջնորդն անցել է Սոմալիի իշխանությունների կողմը

«Աշ-Շաբաբ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման նախկին ղեկավար Մուհթար Աբու Մանսուրը, ով առավել հայտնի է «Ռոբոու» մականվամբ, անցել է Սոմալիի իկշխանություններիկողմը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր ռազմական իրազեկ աղբյուրին։ Ռոբուի հետ միասին իշխանությունների հետ են այժմ համագործակցում նրա 7 թիկնապահները։ Նրանք այս պահին գտնվում են Հուդդուր քաղաքում՝ տեղի պաշտոնյաների մոտ, և շուտով կթռնեն Մոգադիշո։ Գործակալության տվյալներով՝ 2 ամիս առաջ Միացյալ Նահանգները դրամական խոշոր պարգև էին խոստացել Ռոբուի մասին տեղեկություն հայտնողին։ Գումարի չափը կազմում էր 5 մլն դոլար։

Նմանատիպ նյութեր