211652_close_icon
views-count4115 դիտում article-date 12:06 02-04-2016

Ամերիկյան ավիահարվածից սպանվել է «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկը

Սոմալիում ամերիկյան ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում սպանվել է «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Հասսան Ալի Դհուրեն, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան աղբուրների: Պենտագոնի տրամադրած տեղեկության համաձայն՝ Դհուրեն անմիջականորեն մասնակցություն ուներ Սոմալիում իրականացված 2 ահաբեկչություններին՝ 2014 թ-ին Մոգադիշո օդանավակայանի ու 2015 թ-ին մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող հյուրանոցի վրա կատարված հարձակումներին, ինչի հետևանքով զոհվել էր 30 մարդ, այդ թվում՝ ամերիկացի զբոսաշրջիկներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Քենիայի հետ սահմանից ոչ հեռու: Բացի Դհուրից, սպանվել են ևս 2 ծայրահեղականներ: Նշենք, որ 2012 թ-ին «Աշ-Շաբաբը» միավորվեց «Ալ-Քաիդայի» հետ:

Նմանատիպ նյութեր