211652_close_icon
views-count5515 դիտում article-date 21:05 14-08-2017

Հայաստանում սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց. ԱՆ

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց։ Այսօր իրականացվել է գործընթացի առաջին փուլը` միելոմային հիվանդությամբ տառապող երկու հիվանդի արյունաստեղծ ցողունային բջիջների հավաքագրումը՝ մոբիլիզացված ծայրամասային արյունից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հավաքագրումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության «Ռաիսա Գորբաչովայի անվան մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և տրանսպլանտոլոգիայի կենտրոնի» տրանսֆուզիոն բաժանմունքի վարիչ Դմիտրի Պևցովի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի գլխավորությամբ: Կենտրոնի ցողունային բջիջների լաբորատորիայում կկատարվի հավաքագրված բջիջների որակի գնահատում, մշակում կրիոսառեցում և պահպանում հեղուկ ազոտում:

Նմանատիպ նյութեր