3816 դիտում
20:46 24-08-2017
Հայաստանում իրականացվել է ցողունային բջիջների ևւս 2 փոխպատվաստում
ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնում պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի ղեկավարությամբ իրականացվել է ոսկրածուծի` արյունաստեղծ ցողունային բջիջների հերթական 2 փոխպատվաստումը միելոմային հիվանդությամբ տառապող հիվանդներին:
Փոխպատվաստման ընթացքին հետևել է Ֆրանկֆուրտի Կլինիկայի (Klinikum Frankfurt (Oder)) ավագ բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Ուլրիխ Բիթսը: Նրա գնահատմամբ փոխպատվաստման գործընթացը նորմալ է ընթացել։
Փոխպատվաստումից հետո գերմանացի մասնագետի հետ քննարկվել են լիմֆոմաների ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառությունը այլ ախտաբանությունների ժամանակ:
Նշենք, որ առաջին երկու փոխպատվաստումը հաջող է ընթացել, հիվանդների վիճակը բավարար է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2491 դիտում
16:31 05-09-2016
Հայաստանում շատ շուտով կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում, կգործի ցողունային բջիջների լաբորատորիա. տեսանյութ
5512 դիտում
21:05 14-08-2017
Հայաստանում սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց. ԱՆ
27650 դիտում
19:48 17-08-2018
Հայաստանում 2-ամյա երեխան ենթարկվել է ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման բացառիկ վիրահատության
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»