211652_close_icon
views-count27653 դիտում article-date 19:48 17-08-2018

Հայաստանում 2-ամյա երեխան ենթարկվել է ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման բացառիկ վիրահատության

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` այստեղ բացառիկ, Հայաստանում որպես այդպիսին առաջին անգամ իրականացված վիրահատության ենթարկված երկամյա փոքրիկին այցելության: Տեղեկացնում է առողջապահության նախարարությունից։ Երեխայի մոտ 2018թ. հունվարին «Մուրացան» համալսարանական կլինիկայում ախտորոշվել է 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմա: Տրամադրվել է բուժում` համաձայն VDC ծրագրի: Քիմիաթերապիայի երկու կուրս ստանալուց հետո Արյունաբանական կենտրոնում կատարվել է ցողունային բջիջների հավաքագրում: Աֆերեզի ժամանակ Սանկտ-Պետերբուրգից հրավիրվել են մասնագետներ, հավաքագրումն անցել է հարթ: «Մուրացան» համալսարանական կլինիկայում քիմիաթերապիայի բուժումն ավարտելուց հետո երեխան ուղեգրվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` աուտոփոխպատվաստումն իրականացնելու համար: Կատարվել է բարձր դեղաչափերով քիմիոթերապիա, որից հետո հունիսի 17-ին իրականացվել է բացառիկ վիրահատություն` ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում: Վիրահատությունը կատարվել է Սանկտ-Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ համատեղ: Ներկայումս երեխայի վիճակը բավարար է: Փոքրիկն օրերս արդեն դուրս կգրվի` առաջիկայում շարունակելով գտնվել բժիշկների ուշադրության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր