211652_close_icon
views-count6556 դիտում article-date 17:00 15-08-2017

Ոսկյա շղթա և ադամանդե քարերով ոսկյա խաչ կողոպտողներից մեկը հայտնաբերվեց և կալանավորվեց

Հուլիսի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Զավարյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտ անհայտ անձի կողմից քաշել-պոկելու միջոցով 1970 թ. ծնված Անահիտ Հ.-ի պարանոցի ոսկյա շղթան և ադամանդե քարերով ոսկյա խաչը բացահայտ հափշտակելու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1993 թ. ծնված Սամվել Հ.-ն` քննությամբ դեռևս չպարզված երկու անհայտ անձանց հետ միասին: Սամվել Հ.-ն կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր