39273 դիտում
11:45 15-08-2017
Ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ի 21-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է Peugeot-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 21-ամյա Յուրի Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 34 FO 697 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ, 59-ամյա Գագիկ Բաբայանի վարած Peugeot մակնիշի 17 OU 727 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի վարորդ Գ. Բաբայանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության զննության և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+