15755 դիտում
22:39 16-08-2017
Ադրբեջանը փորձարկել է իսրայելական հակատանկային LAHAT (SkyBow) հրթիռ
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում՝ առաջին անգամ կիրառելով իսրայելական LAHAT (SkyBow) հակատանկային հրթիռները, որոնք արձակվում են Մի-17 ուղղաթիռներից: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
SkyBow հրթիռներն աշխատում են լազերային կիսաակտիվ ուղղորդման համակարգով: Ուղղաթիռները զինված են երկու քառալից արձակման կայանով և հայտնաբերման ու նշանառության MOSP-3000D էլեկտրոնային-օպտիկական կայանով:
Ադրբեջանը LAHAT-ի ուղղաթիռային տարբերակի առաջին օտարերկրյա պատվիրատուն է: LAHAT-ով զինված Մի-17 ուղղաթիռները կարող են հարվածել տանկերին 13 կմ հեռավորությունից:
Նմանատիպ նյութեր
999 դիտում
13:25 22-09-2014
Հնդկաստանը Իսրայելից չի գնի Lahat թեթև հակատանկային ղեկավարվող հրթիռներ
3962 դիտում
22:37 11-12-2021
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է նոր սերնդի հակատանկային հրթիռ
9363 դիտում
23:20 03-10-2020
Jerusalem Post. Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտության ժամանակ կիրառել է LORA տեսակի իսրայելական հրթիռ. Tert.am
Այս բաժնից
931 դիտում
19:19 14-01-2025
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
724 դիտում
18:42 14-01-2025
Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է
844 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում