Սաակաշվիլին պատրաստվում է սեպտեմբերի 10-ին վերադառնալ Ուկրաինա
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%BD%D5%A1%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B7%D5%BE%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1-2/]aliq.ge[/url]-ն:
«Չեմ պատրաստվում բեռնախցիկում մեկնել: Ամբողջ կյանքս դրա համար չեմ աշխատել, որ ինչ որ տեղ գնամ բեռնախցիկում: Ես մուտք կգործեմ օրինական: Պորոշենկոն խախտել է Սահմանադրությունը, օրենքները, միջազգային իրավունքը, սակայն ես դա երբեք չեմ արել, երբեք կանխամտածված օրենք չեմ խախտել և ոչ էլ պատրաստվում եմ, առավել ևս Ուկրաինայում: Պատրաստվում եմ այցելել Ուկրաինա օրենքի սահմաններում և գնալ դատարան, նույնիսկ Ուկրաինայի սարսափելի դատարանում պատրաստվում եմ պաշտպանել իմ իրավունքները»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Վերջինս նաև նշել է, որ «շատ ջերմ» է տրամադրված Վրաստանի հանդեպ. «Սակայն Վրաստանը օլիգարխի ձեռքում է, դա Պուտինի ծրագիրն է եղել, դրա համար Պուտինը վճարել է 2 միլիարդ դոլար: Ես կարող էի երրորդ անգամ մնալ նախագահի պաշտոնում, սակայն կխախտեի Սահմանադրությունը, ինչը չէի անի»: