211652_close_icon
views-count10820 դիտում article-date 19:21 17-08-2017

«Բարսելոնայի» փոխնախագահ. Շատ կզարմանամ, եթե Մեսին չերկարաձգի պայմանագիրը

«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Մեստրեն անդրադարձել է հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման թեմային: «Պարզ է, որ այդ թեման մեր օրակարգում է: Բավական լավ պատկեր է ուրվագծվում: Ես շատ կզարմանամ, եթե նոր պայմանագիրը չերկարաձգվի», ասել է փոխնախագահը: Հուլիսի սկզբներին «Բարսելոնան» հայտնեց, որ Մեսիի հետ պայմանավորվել են պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառը երկարաձգելու մասին: Սպասվում էր, որ Մեսին կստորագրի պայմանագիրը, երբ վերադառնա արձակուրդից, սակայն առայժմ դա տեղի չի ունեցել:

Նմանատիպ նյութեր