211652_close_icon
views-count1924 դիտում article-date 21:45 17-01-2022

«Բարսելոնան» կպատժի Դեմբելեին, եթե վերջինս չերկարաձգի պայմանագիրը

«Բարսելոնան» որոշ քայլեր կձեռնարկի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի նկատմամբ, որը մինչև ամառը նախատեսված պայմանագիրը չի երկարաձգում:
 
Եթե 24-ամյա ֆրանսիացին հրաժարվի նոր պայմանագիր կնքել կամ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը, ապա նա այլևս չի խաղա կատալոնացիների կազմում:
 
«Բարսան» մտադիր է Դեմբելեի հետ վարրվել այնպես, ինչպես դա եղավ ակումբի սան Իլայշ Մորիբայի դեպքում, որն այն բանից հետո, երբ հրաժարվեց պայմանագիր կնքել, 16+6 մլն եվրոյով վաճառվեց «Լեյպցիգին»:
 
Ուսմանը հանդիպումներին չի հայտավորվելու, սակայն միևնույն ժամանակ պետք է միշտ մարզվի թիմի հետ:
 
Ակումբում համարում են, որ Դեմբելեն չի ցանկանա մնալ առանց խաղային պրակտիկայի՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ և կընդունի «Բարսայի» պահանջները:
 
Այս մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում մասնակցել է 6 խաղի, դարձել 2 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր