Ահաբեկչությունից հետո Բարսելոնում մեքենան վրաերթի է ենթարկել 3 ոստիկանի
Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մեքենան վրաերթի է ենթարկել 3 ոստիկանի: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպիտակ Ford Focus ավտոմեքենայի ուղևորները փախուստի են դիմել մեքենայի սրահից՝ կրակոցներ արձակելով ոստիկանների ուղղությամբ:
Ոստիկանությունը որոնում է փախուստի դիմած հանցագործներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի չէ, արդյոք դա կապակցված է [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/17/1075014/]այն ահաբեկչության հետ[/url], որն ավելի վաղ տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնում։