Բարսելոնում «EuroMillones» վիճակախաղի տոմսի տերը 48 մլն եվրո է շահել
Բարսելոնում գնված «EuroMillones» վիճակախաղի տոմսի տերը 48 մլն եվրո է շահել:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, բախտավորի անունը չի հրապարակվում: Հայտնի է, որ նա հինգ խաղադրույք է կատարել համացանցով հինգ տարբեր կոմբինացիաներով, որոնցից մեկը հաջողակ է ստացվել:
«EuroMillones»-ը միջազգային վիճակախաղ է, որը թողարկվել է 2004-ին՝ ֆրանսիական «Francaise des Jeux»-ի, իսպանական «Loterias y Apuestas del Estado»-ի և բրիտանական «Camelot Group»-ի կողմից: