211652_close_icon
views-count10936 դիտում article-date 10:30 18-08-2017

«Խոսրովի անտառի» աշխատողները, նախարարները մատաղ են արել, բաժանել հրդեհի մարմանը մասնակցած զինվորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարել է: Այն անձրևի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել: Բացի այս՝ կրակի մարման աշխատանքներում շատ մեծ դերակատարում ունեցան նաև գերատեսչությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, այդ թվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և, իհարկե, մեծ թվով զինվորներ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` կրակի դեմ պայքարած արգելոցի աշխատողները, նախարարները` Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը, որոշեցին զինվորներից շնորհակալություն հայտնել` մատաղի տեսքով: Նրանք մատաղ էին արել, ինչն էլ բաժանեցին զինվորներին` հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր