211652_close_icon
views-count10779 դիտում article-date 19:56 31-08-2017

Աբասթումանի անտառի հրդեհի մարմանը մասնակցում են նաև կամավորները

Աբասթումանի անտառում բռնկված հրդեհի չեզոքացման աշխատանքներում օդային տեխնիկայի և հրշեջ-փրկարարների հետ ներգրավված են նաև կամավորներ: Հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%A1%D5%A2%D5%A1%D5%BD%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0%D5%A8-%D5%A4%D5%A5%D5%BC%D5%A5%D6%82%D5%BD-%D5%B9%D5%A5/]aliq.ge[/url]-ն: Ինչպես հայտարարել են կամավորները, նրանց ուղղություն ցույց կտան փրկարարները և իրենք տեղում կմշակեն կրակի կոնկրետ օջախները։ Աբասթումանի անտառում ուղղաթիռներն աշխատանքը վերսկսել են առավոտից: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են առանց դադարի, տեղում աշխատում է կենդանի ուժ՝ 1000-ից ավելի մարդ: Բորջոմի-Խարագաուլիի ազգային պարկում՝ Աբասթումանի հարակից տարածքում, հրդեհն օգոստոսի 29-ին է բռնկվել: Հրդեհի օջախների տարածքում կենտրոնացված է հրդեհաշիջող տեխնիկա, հրդեհի տարածումը կանխելու նպատակով փորվել են ճանապարհներ։ Կրակի մարման աշխատանքներում ներգրավված է ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրների օդային տեխնիկա: Տեղում աշխատում է նաև արտակարգ շտաբը:

Նմանատիպ նյութեր