6859 դիտում
16:48 18-08-2017
Հրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող ու վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ դատարանի դատավճիռը Հայաստանում ճանաչելու միջնորդության քննությունը։
Հ. Հարությունյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ միայն։
«Ես խախտել եմ կանոնները, մնացածի մեջ մեղավոր չեմ»,-ասաց նա։
Հարցին, թե ռուսական բանտում իրեն խոշտանգե՞լ են, պատասխանեց, որ՝ ոչ։
Մեկ այլ հարցին, թե ինչու էին իրեն պատժախուց տեղափոխել, Հարությունյանը պատասխանեց, որ իբրև թե հրաժարվել էր ճաշարան գնալ, սակայն իրականում նման բան չի եղել;
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Հ. Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել։
Ռուսական դատարանի կողմից նա դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման, իսկ այս տարվա հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ և կրելու է պատժի մնացած մասը։
Նմանատիպ նյութեր
4828 դիտում
19:00 17-09-2016
Հետախուզվում էր ՌԴ-ում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով
5182 դիտում
17:55 09-04-2017
Չելյաբինսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով
Այս բաժնից
604 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
796 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1549 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն