54390 դիտում
11:21 20-08-2017
Առեղծվածային դեպք Երևանում. 27-ամյա ֆրանսուհին դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ իրենից սպառնալիքի տակ շորթել են 3800 եվրո
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Ֆրասնիայի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Տ. Ի.-ի դիմումի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանությանը հայտնել է, որ այս տարվա մարտի սկզբից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում համացանցի «Վ Կոնտակտե» կայքէջի օգտատեր, 28-ամյա Ալբերտ Քոչարյանը հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում իր վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով տարբեր ժամանակահատվածում իրենից պահանջել և ստացել է 3800 եվրո գումար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Ա. Քոչարյանը հաշվառված է Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Քոչարյանին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: