211652_close_icon
views-count3000 դիտում article-date 15:44 21-08-2017

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ աշխատանքներ տանել նախատեսված տոնական միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու և մայրաքաղաքի համապատասխան արտաքին ձևավորումն ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նմանատիպ նյութեր