211652_close_icon
views-count1166 դիտում article-date 11:01 25-08-2015

Էրդողանը հանձնարարել է նախապատրաստվել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին կարգադրել է նախապատրաստել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, հաղորդում է Anadolu-ն: Ոորոշումը նա կայացրել է խորհրդարանի նախագահ Իսմեթ Յըլմըզի հետ ունեցած 3-ժամյա հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել մինչև օգոստոսի 23-ը կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերջնաժամկետի ավարտից հետո, որն այդպես էլ անարդյունք եղավ, քանի որ խորհրդարան անցած 3 ընդդիմադիր կուսակցություններից և ոչ մեկը չցանկացավ համագործակցել Էրդողանի հետ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հավանական է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն նոյեբերի 1-ին:

Նմանատիպ նյութեր