ԱՄՆ-ում գնացքներ են բախվել. կան տասնյակ վիրավորներ
Միացյալ Նահանգնրի Փենսիլվանիա նահանգի Ափփեր Դերբի քաղաքի երկաթգծի վրա գնացքներ ն բախվել իրար, հաղորդում է Associated Press-ը։
Բախման հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 33 ուղևորներ։ Զոհվածների մասին տեղեկություններ չկան։
Ըստ տեղեկությունների՝ մեծ արագությամբ ընթացող գնցքներից մեկը չի կարողացել ժամանակին ագելակել և բախվել է կայանարում այդ պահին կանգնած այլ գնացքի։
Տուժածներից 4-ը գտնվում են ծանր վիճակում։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։