Գերմանիայում գնացքներ են բախվել. կան տասնյակ տուժածներ
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում մետրոյի երկու գնացք է բախվել միմյանց: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով առնվազն 35 ուղևոր է տուժել: Նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր:
Վթարը տեղի է ունեցել Մայդերիխ քաղաքային շրջանի կայարանում, երբ անհայտ պատճառով գնացքներից մեկը բախվել է մյուսին:
Միջադեպի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: