3565 դիտում
18:27 22-08-2017
Ռուսաստանը մարել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջ ԽՍՀՄ-ի ունեցած արտաքին պարտքը՝ 125,2 միլիոն դոլար
Ռուսաստանը մարել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջ ԽՍՀՄ պարտավորությունների գծով պարտքը: Այդ մասին հայտնում է ՌԴ ֆինանսների նախարության [url=https://www.minfin.ru/ru/]կայքը[/url]:
Բոսնիա և Հերցեգովինան դարձել է ԽՍՀՄ-ի վերջին վարկատու պետությունը, որի առաջ պարտավորությունները չկարգավորված էին մնում, նշվում է հաղորդագրությունում:
Օգոստոսի 8-ին Ռուսաստանը մարել է 125,2 միլիոն դոլարի չափով պարտքը մեկանգամյա վճարմամբ:
Բոսնիա և Հերցեգովինայի առաջ պետական պարտքն առաջացել է Ռուսաստանի կողմից Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության ժամանակ առաջացած ԽՍՀՄ պարտավորությունների հարցով պատասխանատվությունն ընդունելուց հետո:
2006 թվականին Ռուսաստանն ամբողջությամբ մարել է Փարիզյան ակումբին՝ վճարելով 23,7 միլիարդ դոլարի ԽՍՀՄ-ի պարտքը, 2013 թվականին Մոսկվան Չեխիային է վճարել 3,6 միլիարդ, Չեռնոգորիային՝ 18 միլիոն դոլար և Ֆինլանդիային՝ 30 միլիոն դոլար:
Նմանատիպ նյութեր
2392 դիտում
17:18 30-08-2017
Նախագահն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարին
8297 դիտում
16:46 31-08-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարին
2837 դիտում
21:06 16-05-2014
Բոսնիա և Հերցեգովինայի մի մասն անցել է ջրի տակ
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN