26785 դիտում
09:54 23-08-2017
Երևանում և մարզերում մի շարք դպրոցներ կդադարեն գործել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կրթության ոլորտի պատասխանատուները արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երևանում, և թե´ մարզերում:
Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, գործադիրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետևյալ դպրոցները` Երևանի համար 23, 41, 81: Թե դրանք որ հաստատությունների հետ կմիավորվեն, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
Բացի այդ, նախատեսվում է, որ Կույրերի երեկոյան դպրոցը կդառնա համար 14 հատուկ դպրոցի մաս: Համար 43 ավագ դպրոցը կմիանա համար 16 ավագ դպրոցին: Համար 149-ը` համար 54-ին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»