Ավստրիայի ԱԳ նախարարը՝ Էրդողանին. «Թուրքական ռեժիմի անդամակցումը Եվրամիությանը հնարավոր չէ»
Ավստրիայի արտգործնախարար Սեբասիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունն ավելի շատ բռնապետական գծերով է բնորոշվում, հաղորդում է Ria Novosti-ն։
Կուրցի համոզմամբ՝ նման ղեկավարությամբ Թուրքիան մինչև 2023 թվականը հաստատ չի կարող անդամակցել Եվրամիությանը։
«Նախագահ Էրդողանն ակնհայտորեն բռնապետի գծր է ցուցադրում։ Այն, թե ինչպես է նա վերաբերվում քննադատներին, փոքրամասնություններին ու այլախոհներին, բացառապես անընդունելի է»,-ասել է Կուրցը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում։
Թերթը նշում է, որ Ավստրիան միակ երկիրն էր, որը մինչև վերջերս կողմ էր հանդես գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, սակայն այս տարվա հուլիսին Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց բանակցությունները դադարեցնելուն։
Բացի այդ, Կուրցը աջակցություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին, ովքեր դեմ են Անկարայի հետ մաքսային միության ընդլայնմանը։
«Քանի որ Թուրքիայում մարդու իրավունքների համակարգը և ժողովրդավարական հիմունքները ներկա պահին պարբերաբար խախտվում են, Թուրքիայի հետ մաքսային միության կապերը խորացնելը պարզապես անհնարին է»,-եզրափակել է խոսքը Ավստրիայի ԱԳ նախարարը։