Քաթարն իր դեսպանին վերադարձրել է Իրան
Քաթարի իշխանությունները հայտարարել են իրենց դեսպանին Իրան վերադարձնելու մասին։ Վերջինս հետ էր կանչվել Իսլամական Հանրապետությունից նախորդ տարվա հունվարին՝ ի նան բողոքի Թեհրանում ու Մաշհադում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա իրականացված հարձակումների։, հաղորդում է Ria Novosti-ն։
Քաթարի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Քաթարի պետությունն այսօր հայտարարում է, որ Թեհրանում իր դեսպանը կվերադառնա դիվանագիատական իր պարտականությունների կատարմանը»։
Նշվում է նաև, որ Քաթարի իշխանությունները հույս են հայտնում, որ Իրանի հետ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն։