211652_close_icon
views-count3436 դիտում article-date 12:59 24-08-2017

Պուտինին վստահում է ռուսաստանցիների 58 տոկոսը. հարցում

Ռուսական «Լևադա» հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել ՌԴ բնակչության շրջանում՝ ռուս բարձրաստիճան քաղաքական գործիչների վստահության մակարդակը ճշտելու նպատակով։ Ինչպես հաղորդում է Interfax-ը, գործող նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է հարցվածների 58 %-ը, 2-րդ տեղում հայտնվել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ 3-րդում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բացի այդ, նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 83%-ը, բացասական՝ 15%-ը։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությունը դրական է գնահատել 48%-ը, բացասական՝ 51%-ը։ Օգոստոսի 18-22-ը հարցմանը մասնակցել է Ռուսաստանի 137 բնակավայրերի 1600 բնակիչ։

Նմանատիպ նյութեր