87666 դիտում
12:46 24-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. 36-ամյա նախկին զինվորականը Nissan Teana-ով հետապնդել է Ոստիկանության «կարմիր բերետներին»՝ կրակոցներ արձակելով նրանց ուղղությամբ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Այվազովսկի և Արցախի փողոցների խաչմերուկում Nissan Teana մակնիշի 05 NN 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդել է Վ. Նազարյանին պատկանող ВАЗ 2108 մականիշի 34 AN 850 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ Նազարյանն աշխատանքից հետո տուն գնալիս է եղել, երբ Nissan Teana-ի վարորդը հետապնդել է նրան և հասնելով Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ՝ ճիվաղը իր նոտ եղած հրազենով կրակել է Վ. Նազարյանի ավտոմեքենայի ուղղությամբ, այնուհետ սկսել հետապնդել նրան։
Հասնելով Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկի մոտ՝ այս անգամ Nissan Teana-ի վարորդը նորից կրակոցներ է արձակել և փորձել է դիմել փախուստի։
Բարեբախտաբար, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները հետապնդել են ճիվաղին և Նոր Արեշում կարողացել են ճիշտ և պրոֆեսիոնալ ձևով «ակցանի մեջ առնել» Nissan Teana ավտոմեքենան, որտեղից էլ Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել կրակողին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակողը Երևան քաղաքի Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Մատինյանն է, ում ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Օնիկ Առաքելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։
Ա. Մատինյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Նազարյանն աշխատում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մատինյանը նախկին զինվորական է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
53736 դիտում
17:27 08-02-2024
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 31-ամյա զինվորականը Nissan Teana-ով բախվել է հաղաթմբերին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
16436 դիտում
00:41 26-02-2014
Ավտովթար Երևանում. կարմիր բերետներին տեսնելով «աքլոր» կտրած երիտասարդները դարձան «կուռկուռի ձագ»